Փետրվարի 13-ի` ժամը 08.00-ի դրությամբ, միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:
Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը: Հանրապետության որոշ ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Կատարվում են ձյունից մաքրման,աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ: Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով: