Նախորդ տարի պաշտոնանկ արված և սպանված Լիբիայի առաջնորդ, հրամանատար Մուամար Քադաֆիի որդին ` Սաադի Քադաֆին, Նիգերիայի իշխանությունների կողմից տնային կալանքի է ենթարկվել: Նա զրկվել է նաև բջջային հեռախոսից օգտվելու հնարավորությունից:
Այս որոշումը`որպես պատիժ, կայացվել է առաջիկայում Լիբիայում սպասվող հեղափոխության մասին Քադաֆիի որդու կողմից հնչեցված սադրիչ հայտարարություններից հետո:
Ընթացիկ տարվա փետրվարի սկզբին Սաադի Քադաֆին հայտարարել էր, որ Լիբիայում համազգային ցույց է սկսվելու Ազգային անցումային խորհրդի դեմ, որը իշխանության է եկել Քադաֆիի պաշտոնանկությունից հետո: Այժմ Սաադին Նիգերիայում է գտնվում փախստականի կարգավիճակով: Նրան պաշտոնապես քաղաքական ապաստան է տրվել:
Ազգային անցումային խորհուրդը խիստ վրդովվել էր Քադաֆի կրտսերի հայտարարութուններից և պահանջել էր, որպեսզի Նիգերիան հանձնի նրան Լիբիային: Սակայն, Նիգերիայի իշխանությունները հրաժարվել են կատարել այդ պահանջը: Այդուհանդերձ, նրանք որոշել են պատժել Քադաֆիի որդուն, նշելով, որ քաղաքական ապաստանից օգտվող մարդն իրավունք չունի նման հայտարարություններով հանդես գալ: