Հայ Ազգային Կոնգրեսի անդամ, ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կարող է մասնակցել մեծամասնական ընտրակարգով, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Թերթի տեղեկություններով, Ջհանգիրյանը պատրաստվում է առաջադրվել թիվ 2 ընտրատարածքում (Նոր Նորք համայնք), որտեղ ՀՀԿ-ի թեկնածուն լինելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախկին խոսնակ Սամվել Ֆարմանյանը, ով այժմ զբաղեցնում է Հանրային հեռուստառադիոընկերության քաղաքական-լրատվական ծրագրերի ղեկավարի պաշտոնը: