Home / Հայաստան / Կոալիցիայի հանդիպմանը խոսվել է քաղաքակիրթ մրցակցության մասին

Կոալիցիայի հանդիպմանը խոսվել է քաղաքակիրթ մրցակցության մասին

Երեկ տեղի է ունեցել Հայաստանում իշխող կոալիցիայի ընդլայնված նիստ, որի ժամանակ երեք ուժերի ղեկավարներն արձանագրել են փոխադարձ հանդուրժողականություն մթնոլորտում և քաղաքակիրթ մրցակցության կանոններով ընտրություններին մասնակցելու իրենց պատրաստակամությունը, գրում է «Երկիր» օրաթերթը:

Ըստ թերթի, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Պայմանավորվածությունը հուշագրով ամրագրելու անհրաժեշտություն կառաջանա՞, թե՞ ոչ» հարցին պատասխանել է, թե ամենակարևորը, որ կոալիցիոն երեք ուժերը համախմբված են նախագահի շուրջը, հավատարիմ են կոալիցիոն հուշագրին և իրենց վրա են վերցնում արդար ընտրությունների անցկացման պատասխանատվությունը:

Այն դիտարկմանը, թե միայն խոսքերը բավարա՞ր են, թե՞ պետք է փաստաթղթով հաստատել, Շարմազանովը վստահեցրել է, որ ՀՀԿ-ի խոսքը գործ է: Թերթի թղթակցի հարցին, թե ԲՀԿ-ի խոսքն է՞լ է գործ, Շարմազանովը նշել է, որ հուսով է, որ կոալիցիոն խոսքն էլ գործ կլինի: