Home / Հայաստան / Շիրազ քաղաքում մահմեդականությունից քրիստոնեության անցած 10 մարդ է ձերբակալվել

Շիրազ քաղաքում մահմեդականությունից քրիստոնեության անցած 10 մարդ է ձերբակալվել

Իրանական Շիրազ քաղաքում մահմեդականությունից քրիստոնեություն անցած 10 մարդ է ձերբակալվել: Դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, հայտնում է ադրբեջանական «Մեդիա Ֆորում» կայքը:

Կայքը, հղում կատարելով իրանական իրավապաշտպաններին, գրում է, որ Շիրազի ETTELAAT բաժնի աշխատակիցները տեղի եկեղեցիներից մեկում աստծո երկրպագության ծես անցկացնող 10 մարդկանց են ձերբակալել:

Ձերբակալվածների պահման վայրը հայտնի չէ, նրանց նկատմամբ պաշտոնական մեղադրանք դեռևս չի ներկայացվել: