Home / Հայաստան / Սպանության մեջ կասկածվող հային ձերբակալել են Մոսկվայում

Սպանության մեջ կասկածվող հային ձերբակալել են Մոսկվայում

Ռուսաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները Մոսկվայի հարավ-արևելյան հատվածում ձերբակալել են Հայաստանի 36-ամյա քաղաքացու, ով կասկածվում է մոսկվայաբնակ կնոջ սպանության և նրա բնակարանից գումարներ, ինչպես նաև զարդեր պարունակող չհրկիզվող պահարան հափշտակելու մեջ: Այս մասին հայտնել է «Ինտերֆաքսի» աղբյուրը:

Նրա խոսքով` ձերբակալվածից առգրավվել է գողոնի մի մասը: Հաստատված է, որ տղամարդը գործել է ոչ միայնակ, այժմ փնտրվում է նրա գործընկերը: Տղամարդու դեմ քրեական գործ է հարուցվել սպանության հոդվածով:

Աղբյուրի հաղորդմամբ` գործազուրկ 48-ամյա կինը մահացել է երկուշաբթի կեսօրին սեփական բնակարանում: Նախնական տվյալների համաձայն, կնոջը խեղդամահ են արել բարձով: