Համացանցում տեսանյութ է հայտնվել` բեմականացված լրատվական թողարկում, որում խոսվում է «Ռուսաստանի նախկին վարչապեը Վլադիմիր Պուտինի» դատական գործի մասին:
Տեսանյութում իբրև թե հեռարձակում է ընթանում Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանից, որտեղ քննվում է Պուտինի դեմ հարուցված քրեական գործը: Կառավարության ներկայիս ղեկավարը, մասնավորապես, մեղադրվում է ֆինանսական մեքենայությունների, ինչպես նաև պաշտոնական դիրքի չարաշահման մեջ:
Դատական նիստը վարում է դատավոր Վիկտոր Դանիլկինը, ով դատել է Միխայիլ Խոդորկովսկուն և Պլատոն Լեբեդևին: Ինքը` Պուտինը տեսանյութում ճաղավանդակների հետևում է նստած:
Ըստ տեսանյութի` դատարանը կարծում է, որ Պուտինը մասնակցել է ժողովրդին վախեցնելու նպատակով ահաբեկչական գործողության կազմակերպման, ինչպես նաև գործող իշխանական մարմինների վրա ազդելու մեջ»:
YouTube տեղադրված տեսանյութի հեղինակներն անհայտ են: