Փետրվարի 13-ին, ժամը 20.45-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Գետափնյա գյուղի բնակիչ, 35-ամյա Ռաֆիկ Ներսիսյանի դին հրազենային վնասվածքի հետքով: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանության կայքը:
Պարզվել է, որ Ռաֆիկ Ներսիսյանը տան բակում 5,56 մմ տրամաչափի փամփուշտը դնելով մետաղյա խողովակի մեջ, այն ամրացրել է մետաղյա դազգահին և մուրճով հարվածել պարկուճի հրապատիճին, ինչի հետևանքով փամփուշտը կրակվել և գնդակը դիպել է նրա կրծքավանդակին:
Ոստիկանությունը դեպքի առնչությամբ քննություն է սկսել: