Home / Հայաստան / Օսկանյանն այսօ՞ր հայտարարություն կանի ԲՀԿ-ի ցուցակում ընդգրկվելու մասին

Օսկանյանն այսօ՞ր հայտարարություն կանի ԲՀԿ-ի ցուցակում ընդգրկվելու մասին

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակում անցողիկ տեղ է ունենալու` ընդգրկվելով առաջին հնգյակում: Այս մասին հաղորդում է «Ժողովուրդ» օրաթերթը` հղում կատարելով ԲՀԿ-ական իր աղբյուրներին:

«Ժողովուրդը» նշում է, որ հանուն ԲՀԿ ցուցակի Օսկանյանը հրաժարվելու է իր ստեղծած «Սիվիլիթաս» հիմնադրամից, սակայն, համաձայն թերթի, ՀՀ նախկին արտագործնախարարն այն կլքի միայն դե-յուրե:

Թերթը նշում է, որ Վարդան Օսկանյանն իր մտադրության մասին կարող է հայտարարել այսօր իսկ: