Երեկ`փետրվարի 14-ին, աշխարհի տարբեր հատվածներում նշում էին Սուրբ Վալենտինը տոնը`սիրո օրը: Նշենք, որ տոնը սկսել են նշել Եվրոպայում 13-րդ դարից: Սովորույթի համաձայն, այդ օրը աղջիկները և տղաները տարբեր անուններ են գրում թղթերի վրա, լցնում ինչ-որ տարրայի մեջ, խառնում դրանք, որից հետո յուրաքանչյուրը քաշում է թղթերից մեկը և իմանում իր ապագա սիրեցյալի անունը։ Երեկ տարբեր երկրներում սիրահար զույգերը տարբեր կերպ են նշել իրենց տոնը:
Թայլանդացի միասեռական զույգը լուսանկարվում է ֆոտոլրագրողների լուսանկարչական սարքերի առջև ամենաերկար համբույրի Գինեսի ռեկորդ սահմանելուց հետո: Միջոցառումը անց էր կացվում Վալենտինի օրվան նվիրված տոնակատարությունների շրջանակում: Զույգը համբուրվել է 50 ժամ 25 րոպե և 1 վայրկյան: Նախկին ռեկորդը 46 ժամ 24 րոպե 9 վայրկյանն էր:
Չինաստանում Յին Մի անվամբ աղջիկը հագել է իր փեսացուի նվիրած վարդերով զգեստը: Նրա սիրեցյալը զգեստը պատվիրել էր նրան իրենց առաջին հանդիպման վայրում ամուսնության առաջարկություն անելու նպատակով:
Շվեդ-թայլանդական զույգը փախչում է որպես ծովահեն հագնված դերասանից Թայլանդում անցկացվող հարսանեկան արարողության ընթացքում:
Չինաստանի Յունան գավառի կենդանաբանական այգում Վալենտնին օրը ամուսնացրել են ոչխարին և եղնիկին:
Տերև կրծող մրջյունները Բրիսթոլի կենդանաբանական այգում սրտաձև վարդի թերթիկներ են կրում, որոնք նրանց համար պատրաստել են ֆլորիստների տարվա մեջ ամենազբաղված հանգստյան օրերին:
Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը Վալենտինի տոնը միայնակ է նշում:
Տղան իր ընկերուհուն քարերի միջոցով սիրո խոստովանություն է անում Հոնգ Կոնգի լողափին:
Մարդիկ նայում են Սան Դիեգոյում կանգնեցված արձանին, որը պատրաստվել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արված նկարի օրինակով:
Զույգերը համբուրվում են Ռուսաստանի Ստավրոպոլ քաղաքի հեռուստակայանի կողմից կազմակերպված Վալենտինի օրվա ֆլեշմոբին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ծաղիկների փունջ է նվեր ստացել:
Պակիստանում կրոնական աղանդի պատկանող կանայք բողոքի ակցիայի ժամանակ այրում են Վալենտինի օրվան նվիրված քարտերը և թղթե սրտերը: