Home / Հայաստան / Հայկ Գևորգյանը` օրինախախտ վարորդ. հերթական ծանուցումը ոստիկանությունից

Հայկ Գևորգյանը` օրինախախտ վարորդ. հերթական ծանուցումը ոստիկանությունից

«Հայկական ժամանակ»  օրաթերթի  թղթակից Հայկ Գևորգյանը, որին ոստիկանությունը մեղադրում է այս տարվա հունվարի 13-ին քաղաքացի Արամ Ֆրանգուլյանին վրաերթի ենթարկելու մեջ, երեկ ծանուցում է ստացել այն մասին, որ 2,5 տարի առաջ՝ 2009 թվականի օգոստոսի 29-ին Էջմիածնում խախտել է երթևեկության կանոնները՝ շարք  փոխելիս թարթիչը չի միացրել, ինչի համար տուգանվել է 3 հազար դրամով ու չի վճարել տուգանքը,  և հիմա տուգանքի չափը հնգապատկվել է: Այս մասին իր այսօրվա համարում տեղեկացնում է «Հայկական ժամանակը»` նշելով, որ Հայկ Գևորգյանի կենսագրության մութ էջերը, փաստորեն, ՀՀ ոստիկանությունը ուսումնասիրում է ոչ թե խոշորացույցով, այլ մանրադիտակով:

«Դա վերջապես տվել է իր արդյունքը, 3 հազար դրամանոց խախտում՝ երկուսուկես տարի առաջ: Հայրենի իրավապահների աշխատանքը թեթևացնելու համար հայտնենք, որ 2006 թվականի հոկտեմբերի 4-ին նա իրենց շենքի բակում մեքենան կայանել է չնախատեսված տեղում, իսկ 2004 թվականի մարտի 9-ին Լենինգրադյան փողոցում ծայրով տրորել է հոծ գիծը», – գրում է օրաթերթը: