Հոնդուրասի իշխանությունները հայտարարել են, որ երկրի բանտերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տասնյակ կալանավորներ են զոհվել, կան 40 վիրավորներ:
Երկրի ազգային բանտային համակարգի ղեկավար Դանիլո Օրելանան նշել է, որ երեքշաբթի գիշեր կրակ է բռնկվել Կոմայուգա քաղաքի բանտում: Պաշտոնյաները այժմ պարզում են` արդյոք հրդեհը բանտարկյալների բողոքի ակցիայի արդյունք է, թե էլեկտրականության կարճ միացման: