Home / Հայաստան / Կառավարությունը գայլեր սպանելու համար 20 միլիոն է հատկացրել

Կառավարությունը գայլեր սպանելու համար 20 միլիոն է հատկացրել

Այսօր ՀՀ կառավարությունը Բնապահպանության նախարարությանը հատկացրել 20 մլն դրամ` 2012 թ. ընթացքում որսած գայլերի դիմաց պարգևատրման գումարները վճարելու հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով: Յուրաքանչյուր գայլի համար կտրվի 100 հազար դրամ պարգևատրում, նախատեսվում է սպանել 200 գայլ:

Կառավարության ներկայացրած հիմնավորման մեջ նշված է, որ նման որոշումը պայմանավորված է այն փաստով, որ «Հայաստանի տարածքում վերջին տարիներին նկատվում է գայլերի թվաքանակի կտրուկ աճ, որը արտահայտվում է Հանրապետության տարբեր համայնքներում գայլերի հարձակումներով ինչպես ընտանի կենդանիների, այնպես էլ մարդկանց վրա»:

Tekali Taxi