Արդեն իսկ պայմանավորվածություն է ձեոք բերվել, որ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թբիլիսյան տան այն հատվածը, որը վրացի սեփականատեր ունի, հայկական կողմը գնելու է 145 հազար դոլարով: Գործարքը կկայանա փետրվարի 22-ին, հայտնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Թերթը նշում է, ավելի վաղ վրացի սեփականատեր Արշիլ Լեժավան համարժեք բնակարան էր պահանջել: ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը, ով երեկ է վերադարձել Վրաստանից, «ՀԺ»-ի թղթակցին ասել է, թե բնակարանը, որն առաջարկվել է Լեժավային և որն արժեր 133 հազար դոլար, նա չի ցանկացել, իսկ որն ինքն է ուզել, արժեր 240 հազար դոլար: Արդյունքում, համաձայնության չգալով` կողմերը կանգ են առել 145 հազար դոլարի վրա: Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը այսօր գումարը պետք է փոխանցի ՀԳՄ համահայկական գրական հիմնադրամին, որն էլ, կդառնա Թումանյանի տան սեփականատերը: