Այսօր ՀՀ կառավարությունը որոշել է քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլի) ճամփորդական փաստաթուղթը` էլեկտրոնային անձնագիրը, ճանաչել որպես ՀՀ պետական սահմանը հատելու իրավունք վերապահող փաստաթուղթ:
Այդ փաստաթուղթը կրող անձինք այսուհետ կազատվեն ՀՀ մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից։