Ավստրալացի ագարակատեր Ուիլ Ջելբարտը սպանդանոց ուղարկված իր կովի ստամոքսում հայտնաբերել է դեռևս 2009 թվականին կորած ամուսնական մատանի: Զարդը պատկանում է 2009-ին ագարակ ժամանած զբոսաշրջիկի, հայտնում է Herald Sun-ը:
Ագարակատերը պատմել է, որ զբոսաշրջիկը բողոքել էր, թե իր հորթերից մեկը կուլ է տվել ամուսնական մատանին: Այժմ պարզվել է, որ մատանին երեք տարի գտնվել է կենդանու ստամոքսում:
Ավստրալացին պնդում է, որ մատանին լավ վիճակում է, և կովի ստամոքսում դրա հետ ոչինչ չի պատահել: Զարդի վրա ամուսնության ամսաթիվն է փորագրված: Այժմ ագարակատերը հույս ունի գտնել մատանու տիրոջը: