Հայաստանում վերջին երեսուն տարվա ընթացքում օդի միջին ջերմաստիճանը բարձարցել է 0.85 աստիճանով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ Բնապահպանության նախարարության ներքո Կլիմայական փոփոխության ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանը: Նա նշել է, որ ջերմային փոփոխությունների հետ կապված Հայաստանում ունենալու ենք ավելի շոգ ամառներ, պակաս տեղումներ:
«Մարդկայն ինտենսիվ արդյունաբերական գործողությունները երկիր մոլորակի վրա ստեղծում են ջերմոցային էֆեկտ և պատճառ դառնում ճերմաստիճանի բարձրացման. համեմատած մինչ-արդյունաբերական ժամանակաշրջանի հետ, ջերմաստիճանը 6 աստիճանով բարձրացել է: Փոխվում են նաև եղանակային երևույթները մոլորակի տարբեր մասերում, հալվում են Գրելանդիայի, Անտարկտիդայի սառույցները»,- ասել է Դիանա Հարությունյանը:
Անդրադառնալով Հայաստանի բնապահպանական հիմնահարցերին, հանքերի շահագործանը`Դիանա Հարությունյանը նշել է, որ կլիմայի համար մեծ նշանակություն ունի անտառների պահպանությունը:
«Պարզ է, որ տնտեսությունը պետք է զարգանա, բայց հանքարդյունաբերությունը պետք է անել որոշակի սահմաններում», – ասել է փորձագետը: