Փետրվարի 16-ի` ժամը 11.30-ի դրությամբ, միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:
Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը: Բուքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհը: Մարալիկ-Լանջիկ հատվածում նույնպես առկա է սաստիկ բուք և վատ տեսանելիություն:
Կատարվում են ձյունից մաքրման, աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ: Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով: