Շվեդական Scalado ընկերությունը հայտարարել է նոր` Remove անունը կրող «հեղափոխական արտադրանքի» ստեղծման մասին, որը թույլ է տալիս բջջային հեռախոսով արված նկարներից հեռացնել անցանկալի օբյեկտներին:
Ինչպես հայտնում է Gizmag-ը, համակարգը գործարկելու համար պարզապես անհրաժեշտ է մի քանի նկար անել: Այնուհետև Remove-ը համեմատում է այդ նկարները միմյանց հետ և ավտոմատ կերպով կադրում ճանաչում է շարժվող օբյեկտները, օրինակ, քայլող հետիոտներին կամ սլացող մեքենաներին, որոնք առաջարկում է հեռացնել նախնական դիտման ընթացքում:
Անցանկալի օբյեկտներին կարելի է հեռացնել ընդամենը սենսորային էկրանին դիպչելով:
Ներկայումս Remove-ը պատրաստ է նախատիպային տարբերակով, այն ամբողջությամբ պատրաստ կլինի համաշխարհային պրեմիերայի համար մինչև փետրվարի 27-ը` Բարսելոնայում կայանալիք կոնֆերանսին: