Home / Հայաստան / Ոստիկանապետի և գլխավոր դատախազի հարաբերությունները սրվե՞լ են

Ոստիկանապետի և գլխավոր դատախազի հարաբերությունները սրվե՞լ են

«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գևորգյանի խափանման միջոցը փոխելուց հետո կտրուկ վատացել են ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի և ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հարաբերությունները: Այս մասին. հղում կատարելով իշխանական իր աղբյուրների վրա, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Թերթը նշում է, որ ոստիկանապետը վիրավորված է Աղվան Հովսեփյանից, քանի որ համարում է, որ «գլխավոր դատախազն իր մեջքի հետևում ինտրիգներ է սարքել, որոնց հետևանքով ընկել է իր վարկանիշը ՀՀ նախագահի և ժողովրդի մոտ»:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը կալանավորել էր Գևորգյանին փետրվարի 3-ին, սակայն 3 օր անց նրան բաց էին թողել երկրից չբացակայելու ստորագրության դիմաց: Գևորգյանը մեղադրվում է քաղաքացի Աշոտ Ֆրանգուլյանին վրաերթի ենթարկելու մեջ: Լրագրողը հերքել է մեղադրանքները` նշելով, որ քրեական գործը Վլադիմիր Գասպարյանի կողմից կազմակերպված հետապնդում է: