2012 թվականի փետրվարի 17-ին Հայաստանի դատախազությունը ահազանգ է ստացել Արմավիրի մարզի դատախազության աշխատակցի կողմից դատախազին ոչ հարիր վարքագիծ դրսևորելու վերաբերյալ, ինչը հաստատվել է:
Պարզվել է, որ Արմավիրի դատախազության դատախազ Դավիթ Բարոյանը 2012 թվականի փետրվարի 16-ի լույս 17-ի գիշերն ընկերոջ հետ միասին գնացել է իր բնակության վայրին մոտ գտնվող գիշերային ակումբ, որտեղ չարաշահել է ալկոհոլը և թույլ տվել դատախազին ոչ հարիր վարքագիծ: Այդ հանգամանքը հաստատել է նաև Դ.Բարոյանը և զղջացել կատարվածի համար:
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով 2012 թվականի փետրվարի 17-ին նա հեռացվել է դատախազության համակարգից: