2011 թվականի մարտի 11-ին Ճապոնիան ցնցած երկրաշարժը ամենաաղետաբերը եղավ Տոխոկու շրջանի համար: Տոխոկուն հետագա ցունամիներից պաշտպանելու համար Տոկիոյի ճարտարապետ Կիիտիրո Սակոն «երկնային գյուղի» նախագիծ է ստեղծել, որը կյանքի կոչվելու շանսեր ունի:
SAKO Architects ստուդիայի ստեղծած նախագիծը իրենից ներկայացնում է 10-20 մետրով գետնի մակարդակից բարձրացված ցամաքի հատվածներ` տներով և կյանքի համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով:
Ըստ էության, դրանք մարդաբնակ կղզիներ են հողի վրա, որոնք նորմալ վիճակում գործում են որպես սովորական բնակավայրեր, իսկ աղետի դեպքում դառնում են ապաստարան հարակից բոլոր բնակավայրերի համար:
Ինչպես գրում է New Scientist-ը, «Տոխոկու երկնային գյուղը» պարզապես երևակայություն չէ: Նատորի քաղաքապետը, ըստ կայքի, նման մի կղզու կառուցում մտցրել է վերակառուցման ծրագրի մեջ և այլ քաղաքային իշխանություններ կարող են հետևել այդ օրինական: Այս հարցի շուրջ քննարկումներ են ընթանում:
Միակ հետ պահող խնդիրը նախագծի գինն է` 20 մլրդ դոլար: Մյուս կողմից Tohoku Sky Village կարող է դառնալ տեսարժան վայր և հետ վերադարձնել ծախսերի մի մասը զբոսաշրջիկների հաշվին: