Ճապոնիայում զանգվածային ձյան տեղումների հետևանքով առնվազն 103 մարդ է զոհվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Զոհերի մեծ մասը` առնվազն 60 մարդ, մահացել է սեփական տան տանիքները մաքրելիս: Հիմնականում նրանք տարեց մարդիկ են`65-ից բարձր: Հաճախ մահվան պատճառ են դառնում տանիքներից և այլ բարձր վայրերից թափվող ձնակույտերը:
Առատ ձյան տեղումներ են գրանցվել երկրի գրեթե ողջ տարածքում: Associated Press-ի փոխանցմամբ` Ճապոնիայի որոշ հատվածներում ձյան շերտը 2-5 անգամ գերազանցել է միջին տարեկան նորման:
Վերջին տարիների ընթացքում սառնամանիքների և ձյան տեղումների հետևանքով առավել մեծ թվով մահեր են գրանցվել 2006 թվականին: Այն ժամանակ Ճապոնիայում 152 մարդ էր զոհվել: