Home / Հայաստան / Շվեդիայում կստեղծվի առաջին քաղաքային ջերմոցը (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շվեդիայում կստեղծվի առաջին քաղաքային ջերմոցը (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Plantagon International շվեդ-ամերիկյան ընկերությունը նոր տիպի ջերմոցների ստեղծման գաղափար է առաջ քաշել: «Պլանտագոններ» անվանված ջերմոցները ուղղահայաց ագարակներ են ստեղծված «քաղաքական գյուղատնտեսության» համար: Այսպիսի առաջին համալիրի կառուցումը սկսվել է շվեդական Լինչյոպինգում:

Քաղաքային ագարակների «կանաչ երազանքը» սկսում է իրականություն դառնալ, գրում է membrana.ru-ն:

Plantagon ընկերությունը խոստանում է քաղաքային ագարակների գաղափարը բոլորովին նոր մակարդակի բարձրացնել: Կայքի փոխանցմամբ` 12-16 ամսից Լինչյոպինգում քաղաքային գյուղատնտեսության ոլորտում նորարարական փորձի միջազգային կենտրոն կկառուցվի:

Եվ չնայած ջերմոցի շուտափույթ բացմանը, ընկերության պահեստում մի քանի ճարտարապետական լուծումներ կան, և թե դրանցից որը կիրականացվի, հայտնի չէ:

Ամենայն հավանականությամբ առաջին «պլանտագոնը» թափանցիկ գնդի ձև կունենա` 17 հարկանի շենքի բարձրությամբ: