Ըստ ՀՀ պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների, 2011թ. վերջին եռամսյակում Հայաստանին մատակարարվող 1000 խորանարդ մետր գազի գինը եղել 1209 դոլար, այնինչ պաշտոնապես հայտարարվում է, թե Հայաստանը Ռուսաստանից գազը գնում 1180 դոլարով, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Թերթը նշում է, որ Հայաստանին մատակարարվող գազի գնի բարձրացումը վաղ թե ուշ հանգեցնելու Է նաև բնակչությանը մատակարարվող գազի գնի բարձրացման։
«Սա է պատճառը, ահա, որ իշխանությունները թաքցնում են Հայաստանին մատակարարվող գազի գնի բարձրացման փաստը, հակառակ դեպքում ստիպված կլինեն խոստովանել, որ այս տարվա խորհրդարանական կամ 2013-ի նախագահական ընտրություններից հետո բնակչությանը մատակարարվող գազի գինը բարձրացնելու են», – նշում է «ՀԺ»-ն։
Թերթը հավելում է, որ հայաստանյան պաշտոնյաները մշտապես հերքում են գազի թանկացման մասին մամուլի հրապարակումները, և երեկ նույնն արել է նաև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ով լրագրողներին հավաստիացրել է, թե գազի գինը չի փոխվել, ու առաջվա պես 1000 խմ գազը Ռուսաստանը Հայաստանին մատակարարում է 180 դոլարով։
ՊԵԿ-ի հրապարակած տվյալները, սակայն, հակառակն են ապացուցում՝ գազը թանկացել է, գրում է թերթը։