Գործարար Սիլվա Համբարձումյանը որոշել է ԱԺ առաջիկա ընտրություններում իր թեկնածությունն առաջադրել մեծամասնական ընտրակարգով Հայաստանի 41 ընտրատարածքներից որևէ մեկում: Այս մասին նա հայտնել է «Ժողովուրդ» օարթերթի հետ զրույցում:
«Այո, ես իմ թեկնածությունը դնելու եմ, ես օրերս հայտարարություն կանեմ և այդ ժամանակ կասեմ, թե որտեղ եմ դնելու իմ թեկնածությունը։ Կուսակցություն էլ եմ մտնելու, բայց չեմ ասելու, մամուլի ասուլիսի ժամանակ կհայտարարեմ։ Ես գնալու եմ մեծամասնականով։ Ախալ չհասկանաք, համամասնականով չեմ գնալու, որ տեսնեն, որ առանց փողի մարդ ընտրվում է», – թերթի թղթակցին ասել է Համբարձումյանը։
«Ժողովուրդի» տեղեկությունների համաձայն՝ գործարարն ընդգրկվելու է Հանրապետական կուսակցության շարքերը։