18-ամյա Արփինե Հարությունյանի մոտ 2011 թվականի մայիսին աջ ոտնաթաթի առաջին մատի հիմնական ֆալանգի Յուինգի սարկոմա են հայտնաբերել:
«Հիվանդությունը կանխելու համար մեծ ֆինանսական միջոցներ են հարկավոր. ամեն 21 օրը մեկ դեղամիջոց ընդունելու համար ինձ հարկավոր է 400.000 դրամ: Ես արդեն քիմիոթերապիայի 4 կուրս ընդունել եմ, սակայն սա ամենը չէ, սա կազմում է բուժման ընդամենը մի մասը և հարկավոր է շտապ իրականացնել վիրահատություն: Վիրահատության և հետագա դեղամիջոցների համար անհրաժեշտ գումարը չենք կարողանում հայթայթել: Գիտակցելով այդ ամենը՝ խնդրանքով դիմում եմ բոլոր բարի մարդկանց: Օգնե՛ք, ինձ ապրել, օգնե՛ք որքանով կարող եք: Սիրելի՛ ընթերցող, իմ կյանքը կախված է յուրաքանչյուր անհատի գթասրտությունից», – նշված է Արփինեի տարածած կոչում:
Աղջիկը նշում է, որ օգնել ցանկացողները կարող են զանգահարել 055 19 87 88, 055 80 85 19 հեռախոսահամարներով: