«12» հեռուստաընկերության լուրերի թողարկում այլևս չի լինելու, գրում է «Երկիրը»: Հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար Գագիկ Եղյանը թերթի հետ զրույցում պարզաբանեց, որ լուրերը ոչ թե փակվում են, այլ պարզապես «12»-ի եթերում այսուհետև լինելու են միայն մարզական լուրեր։
««12» TV դառնում է սպորտային ալիք։ Ովքեր կկարողանան աշխատել, կմնան, ովքեր չէ, ուրիշ տեղ աշխատանք կփնտրեն»,– ասել է Եղյանը։