Փետրվարի 18-ի օրվա երկրորդ կեսին և 19-ին շրջանների զգալի մասում, 20-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ` մառախուղ: Փետրվարի 21-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղկացնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Փետրվարի 18-19-ին առանձին վայրերում կլինի քամու ուժգնացում` 15-ից 20 մ/վրկ, լեռներում և լեռնանցքներում`բուք, ճանապարհներին` մերկասառույց: Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-ին կբարձրանա 2-ից 4, իսկ 20-ից 21-ի գիշերները կնվազի 8-ից 10 աստիճանով:
Փետրվարի 20-ից 21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: