Իր մեքենայով շվեդական Ումեո քաղաքի մոտակայքում ձյան «թակարդի» մեջ հայտնված զբոսաշրջիկը կենդանի մնալու համար ստիպված է եղել երկու ամիս շարունակ ձյուն ունել: Այս փորձն աննախադեպ է ոչ միայն նման իրավիճակում գտնվելու երկարատևությամբ, այլև արդյունքով: Որպես կանոն, մարդիկ կարող են առանց ուտելիքի կենդանի մնալ 4 շաբաթ:
Իր պատմությունը տղամարդը կարողացել է պատմել ընդամենը մի քանի բառով, մինչ նրան կտեղափոխեին Ումեոյի համալսարանի հիվանդանոց:
Զբոսաշրջիկը պատմել է, որ ուղևորվում էր անտառ երկու ամիս առաջ, սակայն մոլորվել էր, իսկ այնուհետև մեքենան մնացել էր ձնակույտի մեջ թաղված: Դժվար է հավատալ, որ տղամարդը բացի ձյունից ուրիշ ոչնչով չի սնվել երկու ամիս շարունակ, սակայն նրա խոսքերի իսկությունը հաստատել են տեղի կոմունալ ծառայությունների ներկայացուցիչները: Նրանց խոսքով` այս տարածքում ճանապարհները դեկտեմբերից չեն մաքրվել:
Բժիշկները հաղորդել են, որ ձյունով սնվելը թույլ է տվել տղամարդուն չջրազրկվել: