Բրազիլացի Ժիզել Բունդխենը կարող է պատմության մեջ մտնել որպես ոչ միայն հայտնի թոփ-մոդել, այլ նաև որպես մոդելային բիզնեսի առաջին ներկայացուցիչը, ում հաջողվել է մեկ միլիարդ դոլար աշխատել:
31-ամյա Ժիզելին նման հաջողության հասնելու համար օգնել է կանացի ներքնազգեստի անձնական հավաքածուն: Բրազիլացի մոդելի կողմից առաջարկվող իրերը մեծ պահանջարկ ունեն Ճապոնիայում, Լատինական Ամերիկայում և Իսրայելում: Իր հավաքածուի վաճառքը թույլ է տվել Բունդխենին կարողությունն ավելացնել 40%-ով:
Նշենք, որ սա նրա առաջին լուրջ ֆինանսական ձեռքբերումը չէ: 2010-ի մայիսին Ժիզելը ճանաչվել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկը: Նրա տարեկան եկամուտը 25 մլն դոլար է կազմում: