Փետրվարի 20-ին ԵՊՀ Երիտասարդ համալսարանականների հասարակական կազմակերպությունը երթ է կազմակերպելու դեպի Եռաբլուր` հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության տարելիցի առիթով:
Երթը մեկնարկելու է 12:45-ին Եռաբլուրի ներքևի հատվածից, և մասնակիցները շարժվելու են դեպի Եռաբլուրի եկեղեցի, որտեղից էլ այցելելու են Գուրգեն Մարգարյանի շիրիմին: Նախատեսվող միջոցառման ժամանակ հնչելու են ելույթներ: Ակցիայի կազմակերպիչների թվում են Պաշտպանության նախարարությունը, «Գուրգեն Մարգարյան» հիմնադրամը և «Անկախության սերունդ» կազմակերպությունը: Այս մասին տեղեկացնում են ԵՀՄ հկ լրատվական բաժնից: