Բնապահպան ակտիվիստները, ովքեր արդեն 2-րդ շաբաթն է` շարունակում են նստացույցը Մաշտոցի այգում, երեկ նշել են «Բարեկենդանի» տոնը` իրենց միանալու հրավիրելով բոլոր ցանկացողներին:
Մաշտոցի պուրակում բնապահպաններին այցելել են շոու բիզնեսի ներկայացուցիչներ, քաղաքական, հասարակական գործիչներ, այդ թվում` Հովհաննես (Հովո ) Ազոյանը, Հայկ (Հայկո) Մարությանը, Անահիտ Բախշյանը, Նվեր Մնացականյանը, Երվանդ Մանարյանը, ինչպես նաև հասարակ քաղաքացիներ, երեխաներ:
Նշենք, որ այսօր` ժամը 13.00-ին, այգում կազմակերպված նստացույցի մասնակիցները կհավաքվեն Երևանի քաղաքապետարանի առջև` պահանջելու քաղաքապետից փոխել որոշումը և Մաշտոցի այգում ապամոնտաժել առևտրի տաղավարները:
Հիշեցնենք, որ բնապահպանները պահանջում են քաղաքային իշխանություններից այգում չտեղադրել Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակները: