Home / Հայաստան / Վարդան Մինասյանը հավաքական է հրավիրել 4 դարպասապահ, Օզբիլիսին ու Մամեդովին

Վարդան Մինասյանը հավաքական է հրավիրել 4 դարպասապահ, Օզբիլիսին ու Մամեդովին

Փետրվարի 26-ին Հայաստանի ազգային հավաքականն իր ընդլայնված կազմով հավաք կսկսի Կիպրոսի Լիմասոլ քաղաքում, հաղորդում է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի լրատվական ծառայությունը:

Վարդան Մինասյանի գլխավորած թիմը փետրվարի 28-ին 2012 թվականի իր առաջին ընկերական հանդիպումը կանցկացնի Սերբիայի ազգային հավաքականի հետ, իսկ փետրվարի 29-ին, ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների պաշտոնական օրը, կխաղա Կանադայի ազգային հավաքականի հետ:

ՀՖՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցում  Վարդան Մինասյանը նշել է, որ «ընդլայնված կազմով հավաքի հիմնական նպատակը հնարավորինս շատ ֆուտբոլիստների դիտարկելն է»:

«Կփորձարկվեն մեծ թվով ֆուտբոլիստներ երիտասարդական հավաքականից, ովքեր հնարավորություն կստանան հանդես գալու ազգային հավաքականում: Երկու հանդիպումների ընթացքում բոլոր ֆուտբոլիստներին հնարավորություն կտրվի խաղալու», – ասել է Մինասյանը` հավելելով, որ «հրապարակվող կազմը հավաքականի ընդլյանված կազմն է և հնարավոր է նրանում լինեն չնչին փոփոխություններ»:

Նշենք, որ Հայաստանի հավաքականի կազմում առաջին անգամ կարող են հանդես գալ երկու ֆուտբոլիստներ, ովքեր խաղում են Հոլանդիայում` Արաս Օզբիլիսը` «Այաքսից», և Նորայր Մամեդովը, ով խաղում է հոլանդական առաջին դիվիզիոնի առաջատար «Ցվոլլե» ակումբում:

Մամեդովն ազգությամբ հայ է, ծննուդով Սյունիքի մարզի Քարահունջ գյուղից է, ծնողների հետ մանուկ հասակում տեղափոխվել է Հոլանդիա:

Կիպրոս հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը.

Դարպասապահներ 

Ռոման Բերեզովսկի   «Դինամո» Մ. (Ռուսաստան)

Ստեփան Ղազարյան  «Բանանց»

Արսեն Պետրոսյան   «Փյունիկ»

Գրիքոր Մելիքսեթյան  «Փայքան» (Իրան)

Պաշտպաններ 

Սարգիս Հովսեփյան                        «Փյունիկ»

Հրայր Մկոյան                                  «Սպարտակ» Ն. (Ռուսաստան)

Վալերի Ալեքսանյան                      «Սանաթ Նավթ» (Իրան)

Լևոն Հայրապետյան                       «Լեխիա» (Լեհաստան)

Ռոբերտ Արզումանյան                   «Յագելոնիա» (Լեհաստան)

Արտակ Եդիգարյան                        «Փյունիկ»

Արթուր Յուսպաշյան                      «Փյունիկ»

Վարազդատ Հարոյան                    «Փյունիկ»

Հովհաննես Համբարձումյան         «Բանանց»

Անդրանիկ Ոսկանյան                     «Միկա»

Գագիկ Դաղբաշյան                        «Բանանց»

Կիսապաշտպաններ 

Արթուր Եդիգարյան                        «Փյունիկ»

Կառլեն Մկրտչյան                          «Մետալուրգ» Դ. (Ուկրաինա)

Գևորգ Ղազարյան                           «Մետալուրգ» Դ. (Ուկրաինա)

Մարկոս Պիզզելլի                            «Կուբան» (Ռուսաստան)

Հենրիխ Մխիթարյան                      «Շախտյոր» (Ուկրաինա)

Զավեն Բադոյան                             ԲԱՏԵ (Բելառուս)

Էդգար Մալաքյան                           «Փյունիկ»

Դավիթ Մանոյան                            «Փյունիկ»

Կամո Հովհաննիսյան                      «Փյունիկ»

Վալտեր Պողոսյան                         «Բանանց»

Մասիս Ոսկանյան                           «Ռոզելար» (Բելգիա)

Արաս Օզբիլիս                                 «Այաքս» (Հոլանդիա)

Հարձակվողներ 

Յուրա Մովսիսյան                           «Կրասնոդար» (Ռուսաստան)

Արթուր Սարկիսով                          «Շիննիկ» (Ռուսաստան)

Նորայր Մամեդով                            «Ցվոլլե» (Հոլանդիա)

Հովհաննես Հովհաննիսյան           «Փյունիկ»