Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այս պահին հրավերով գտնվում է Բրազիլիայի Օզասկո քաղաքում և ոչ թե Ռիո դե Ժանեյրոյում, ինչպես նշում են մի շարք ԶԼՄ-ներ: Այս մասին Epress.am-հետ զրույցում ասել է Գյումրու քաղաքապետի մամուլի քարտուղար Լիլիթ Աղեկյանը:
«Ի՞նչ արհեստական աժիոտաժ է ստեղծվել այսօր վաղ առավոտից, բոլորը զանգում են ու հարցնում են: Ընդամենը պատասխանը նա է, որ քաղաքապետի 9 հոգանոց պատվիրակությունը մեկնել է Բրազիլիա՝ Գյումրու քույր քաղաք Սան-Պաուլու նահանգի Օզասկոյի քաղաքապետ Սոուզայի հրավերով», – նշել է Աղեկյանը:
Լուսանկարը` hraparak.am-ի