Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նախորդ շաբաթավերջին մարզպետարան է կանչել թիվ 20 ընտրատարածքն ընդգրկող բնակավայրերի համայնքապետերին, դպրոցի տնօրեններին, բուժհաստատությունների ղեկավարներին և նրանց տեղեկացրել, որ այդ տարածքում ՀՀԿ թեկնածուն պաշտոնաթող գեներալ Սեյրան Սեյրանյանն է, և պետք է անել հնարավորը` նրա ընտրությունը կազմակերպելու համար, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Թերթը տեղեկացնում է, որ այս ընտրատարածքի մեջ են մտնում Էջմիածին քաղաքը և հարակից գյուղերը: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Սեյրան Սարոյանը, ով այս ընտրատարածքից պատգամավոր է դարձել 2007 թ.: Ըստ «Հրապարակի» տեղեկությունների, Սարոյանի մրցակիցը կարող է լինել մեկ այլ ՀՀԿ-ական` նախկին ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ):