Home / Հայաստան / Իտալական ավանդական «նարնջամարտում» 165 մարդ է տուժել (ՖՈՏՈ)

Իտալական ավանդական «նարնջամարտում» 165 մարդ է տուժել (ՖՈՏՈ)

Իտալական Իվրեա քաղաքում անցկացված ավանդական «նարնջամարտի» (La battaglia delle arance) ընթացքում վնասվածք է ստացել առնվազն 165 մարդ: Մրգային «ճակամատամարտի» մասնակիցները կապտուկներ և տարբեր աստիճանի ոչ լուրջ վնասվածքներ են ստացել, հայտնում է Lenta.ru-ն:

Տուժածներից 152-ին տեղում օգնություն են ցուցաբերել: Ավելի լուրջ վնասվածք ստացած 13 անձինք հիվանդանոց են տեղափոխվել և առաջին օգնություն ստանալուց հետո տուն վերադարձել: Փետրվարի 20-ին Իվրեի փողոցներ են դուրս եկել նարնջով միմյանց հարվածելու սիրահար 35 հազար իտալացիներ:

2011 թվականին «նարնջե բախումների» ընթացքում վնասվածք էր ստացել 190 մարդ:

«Նարնջամարտերը» արդեն մի քանի դար անընդամեջ անց են կացվում Իվրեում դիմակահանդեսի օրերի շրջանակներում: Դիմակահանդեսը տևում է երեք օր, սկսվում է փետրվարի 19-ին և ավարտվում 21-ին: