Home / Հայաստան / ՀԱԿ-ի անդամ կուսակցության համագումարը կկայանա ցուցակների հրապարակումից հետո

ՀԱԿ-ի անդամ կուսակցության համագումարը կկայանա ցուցակների հրապարակումից հետո

Հայ Ազգային Կոնգրեսի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության համագումարը, որը նախատեսված էր անցկացնել հունվարի վերջին կամ փետրվարին, հետաձգվել է, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը թերթի հետ զրույցում տեղեկացրել է, որ համագումարը կանցկացվի ՀԱԿ-ի համամասնական և մեծամասնական ցուցակները հրապարակելուց հետո: Ըստ Սարգսյանի` այդպես է նպատակահարմար գտել «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը: