Բնապահպան, «Կանաչների կուսակցության» նախագահ Արմենակ Դովլաթյանը, ով Մաշտոցի պուրակի համար պայքարողների թվում է, Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է, թե չի զարմանա, եթե մոտ օրերս կառավարությունը հատուկ որոշում կայացնի, որ Մաշտոցի այգու տարածքը և հատկապես բուտիկները և սրճարանը հայտարարվեն «հատուկ պահպանվող տարածք» և դրա հիման վրա քաղաքացիներին արգելեն 150 մետրի շրջանակներում որևէ գործողություն իրականացնել:
«Այսօր, կարծես, կշեռքի նժարին դրված լինի երկու բան` քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչները և ժողովուրդը: Եվ հիմա պետք է իշխանությունները հենց այդ հարցի պատասխանը տան` իրենց համար որն է գերադասելի` իրենց քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչնե՞րը մեկ երկու հոգի, թե՞ ժողովուրդը», – ասել է Արմենակ Դովլաթյանը: