Oրեր առաջ ոուսահայոց համայնքների ղեկավարները հրավիրվել են Մոսկվա՝ նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինին աջակցելու հրահանգ ստանալու համար, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Թերթը նշում է, որ հանդիպումը կազմակերպել են Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը և Հայ Առաքելական եկեղեցու ռուսահայոց թեմի առաջնորդ Եզրաս սրբազանը։ Նրանք Պուտինի մասին խոսել են որպես ընկերոջ և հայերի բարեկամի։
Անցած շաբաթ օրը Աանկտ-Պետերբուրգի Ապստամբության հրապարակում տեղի ունեցած մեծ հանրահավաքին՝ ի պաշտպանություն վարչապետ Պուտինի, տասը հազարից ավելի մասնակից ունեցող ակցիային կազմակերպված ձևով ներգրավված են եղել նաև քաղաքի հայ համայնքի մտավորականության և վետերանների ներկայացուցիչները, Առաքելական եկեղեցուն կից կազմակերպություններ։
«Հայ համայնքի մեծամասնությունը կարծում է, որ չնայած Պուտինն առանձնապես մեծ գործեր չի արել հայության համար, այնուամենայնիվ, նրա ընտրվելու պարագայում Ռուսաստանի ազգային փոքրամասնությունների կյանքը կայուն ձևով՝ առանց ցնցումների, ապահովված կլինի։ Այսպես, մարտի չորսին ՌԴ փաստացի ղեկավարը բազմաթիվ քվեներ կստանա նաեւ Ռուսաստանի հայ համայնքներից», – նշում է օրաթերթը։