Home / Հայաստան / Սաուդյան Արաբիայի կանանց շարունակում են զրկել Օլիմպիադայի մասնակցությունից

Սաուդյան Արաբիայի կանանց շարունակում են զրկել Օլիմպիադայի մասնակցությունից

Սաուդյան Արաբիայի իշխանությունների հերքել են 3 ամիս առաջ տարածված լուրերն այն մասին, թե իրենց կանանց այսուհետ թույլ է տրվում մասնակցել Օլիմպիական խաղերին: «Ռոսբալտ»-ի փոխանցմամբ` կանանց արգելել են մասնակցել միջազգային սպորտային խաղերին:

Միաժամանակ, դա կարող է կասկածի տակ դնել Սաուդյան Արաբիայի մասնակցությունը Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերին: Խնդիրը նրանում է, որ Միջազգային Օլիմպիական կոմիտեի հայտարարության համաձայն, բոլոր մասնակից երկրները պետք է օլիմպիական պատվիրակության կազմում կանանց թիմ ունենան: Սաուդյան Արաբիայի իշխանությունների որոշումը արդեն քննադատության է ենթարկվել միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից:

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են, որ սպորտով զբաղվելը ցանկացած մարդու իրավունքն է:

«Յուրաքանչյուրը պետք է հնարավորություն ունենա սպորտով զբաղվել առանց որևէ խտրականության»,-վստահ է կազմակերպությունը: