Երևանի կենդանաբանական այգին ցանկանում է փղերի խումբ ձեռք բերել, գրում է «Երկիր» օրաթերթը` նշելով, որ դեռևս պարզ չէ քանի փղի մասին է խոսքը:
Թերթի տեղեկություններով` այգում արդեն հատուկ տարածք առանձնացնելու նախագիծ է մշակվում: Միայն փղերի համար հատուկ տարածք կառուցելու համար կպահանջվի 300 մլն դրամ: «Երկիրը» գրում է, որ առայժմ հայտնի չէ, թե ով է տալու այդ գումարը: