Փետրվարի 22-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է ՀՀ Գերմանիայի դեսպանության փոխդեսպան Քրիստոֆ Բրոյնիգի հետ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակին: Քննարկվել են առաջիկա խորհրդարանական ընտրությունների օրինականության ապահովման տարբեր ասպեկտներ, այդ թվում` միջազգային դիտորդական առաքելությունների մասնակցության հետ կապված հարցեր: Այս մասին հայտնում է ՀԱԿ-ի տեղեկատվական ծատայությունը: