Home / Հայաստան / Ծննդաբերող կնոջը փրկարարների օգնությամբ տեղափոխել են հիվանդանոց

Ծննդաբերող կնոջը փրկարարների օգնությամբ տեղափոխել են հիվանդանոց

Փետրվարի 21-ին, ժամը 14.56-ին Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ էր ստացվել, որ Արագածոտնի մարզի Ճարճակիս-Ալագյազ գյուղերի ճանապարհահատվածին ձնակույտի մեջ է մնացել թրթուրավոր տրակտոր` երեք ուղևորներով, որոնցից մեկը վատառողջ է։ Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ժամը 15.42-ի սահմաններում փրկարարները հասել են Ալագյազ-Ճարճակիս գյուղերի խաչմերուկ. ճանապարհի անանցանելիության պատճառով մնացած մոտ 3 կիլոմետր ճանապարհը փրկարարները հաղթահարել են ոտքով։

Պարզվել է`  ուղևորուհի` 20-ամյա Գյուլնարա Ֆարոյանին անհրաժեշտ է տեղափոխել ծննդատուն։ ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ` ժամը 16.45-ի սահմաններում հրշեջ-փրկարարները նրան պատգարակով հասցրել են Ճարճակիս-Ալագյազ գյուղերի խաչմերուկ, որտեղից էլ ավտոմեքենայով տեղափոխել Ապարան քաղաքի հիվանդանոց։