Փետրվարի 21-ին, ժամը 11.50-ին, «շտապօգնության» ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ
Երեկ Նուբարաշեն թաղամասում` Լյովա Ապրոյանին պատկանող կիսակառույց տնակի մոտ, հայտնաբերվել է 45-ամյա Գրիգոր Հաջի-Պողոսյանի դիակը` բռնության հետքերով:
Նույն օրը, ժամը 16-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Նուբարաշենի Ա-2 թաղամասից բերման են ենթարկել Լյովա Ապրոյանին. նա խոստովանել է, որ փետրվարի 20-ի երեկոյան, ժամը 19-ի սահմաններում, տանը, ոգելից խմիչքի ազդեցության տակ, վիճաբանել է Գրիգոր Հաջի-Պողոսյանի հետ և բռունցքներով հարվածներ հասցրել նրա դեմքին ու գլխին:
Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ` Ապրոյանը ձերբակալված է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: