Ռուսաստանյան բլոգերները գտել են ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի քարոզչական արշավի հերթական «լավագույն հակապուտինյան» գովազդը:
Պուտինի ընտրությունը քարոզող հոլովակում աղջիկը նստած է հիվանդասենյակում և պատմում է բժշկին, թե որքան է վախենում «իր առաջին անգամից»: Բժիշկն իր հերթին պատասխանում է, թե վախենալու ոչինչ չկա, բոլորի մոտ էլ դա առաջին անգամ է պատահում: Այնուհետև «հիվանդը» խոստովանում է, որ թեև դա իր մոտ առաջին անգամ է, բայց իր ընտրությունը սիրո վրա է հիմնված: Բժիշկը ևս մեկ անգամ վստահեցնում է. «Դրանից վախենալ պետք չէ, կարևորը ընտրյալին հավատալն է, որովհետև հավատը հենց սերն է, իսկ ձեր ընտրյալին կարելի է հավատալ»: Վերջին խոսքերի ժամանակ տեսանյութում հայտնվում է Վլադիմիր Պուտինի նկարը` Time պարբերականի շապիկին: Այնուհետև երևում է` ինչպես է աղջիկը գնում ընտրատեղամաս:
Իսկ տեսանյութի վերջում հայտնվում է հետևյալ արտահայտությունը «Պուտին` առաջին անգամ միայն սիրով»: