ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանը` Ծաղիկ Ռուբոն, երեկ հաստատել է, որ մեծամասնական ընտրակարգով չի առաջադրվելու թիվ 5 ընտրատարածքում (Դավիթաշեն) և դժվարացել է ասել, թե ԲՀԿ ցուցակի որ տեղում կլինի, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
«ՀԺ»-ի թղթակցի հարցին` կարո՞ղ եք ասել` ԲՀԿ ցուցակում ինչ տեղ կզբաղեցնեք, Գևորգյանը պատասխանել է. «ԲՀԿ ցուցակում… ես չեմ որոշողը, կա քաղխորհուրդ, կա քաղաքական առաջնորդ, ընդհանուր որոշում կկայացնի ցուցակի համար, այն ժամանակ բոլորին պարզ կլինի»:
Երբ թերթի թղթակիցը հարցրել է` բայց հաշվի առնելով, որ մեծամասնականով չեք առաջադրվելու, գոնե ԲՀԿ ցուցակում առաջին տասնյակում կլինե՞ք, Գևորգյանն ասել է. «Չեմ կարծում, որ մեծամասնականով չառաջադրվողներն առաջին տասնյակն են զբաղացնում»: