Պետեկամուտների կոմիտեի սկսած ստուգումները «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում դեռ չեն ավարտվել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը` ընդգծելով, որ առաջիկայում այդ գործով սկանդալային բացահայտումներ են լինելու, և հնարավոր է՝ դրան հետևեն նաև ձերբակալություններ:
Թերթը, հղում կատարելով ՊԵԿ-ի իր աղբյուրներին, նշում է, որ շուտով «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը կտուգանվի 10 միլիարդ դրամով:
«Ժողովուրդը» հիշեցնում է, որ դեռևս անցած տարվա հոկտեմբերից ՀԷՑ-ում ստուգումներ են սկսվել, որի ընթացքում ընկերության մասնաճյուղերում խուզարկվել են գրասենյակները, առգրավվել են համակարգիչները, և հարուցվել է քրեական գործ չարաշահման փաստով: