Այսօր` փետրվարի 23-ին, ՌԴ նախագահական ընտրությունների թեկնածու Վլադիմիր Պուտինի համակիրները հավաքվել էին «Լուժնիկի» մարզադաշտում` սատարելու իրենց թեկնածուին: Մինչ հանրահավաքը, ռուսաստանցիները երթ անցկացրեցին մայրաքաղաքում, որից հետո հավաքվեցին մարզադաշտում` լսելու իրենց ընտրյալին: Հանրահավաքն անց էր կացվում «Պաշտպանենք երկիրը» կարգախոսի ներքո: Վարչապետ Պուտինը ժամանեց հանրահավաքի վայր և կարճ ելույթ ունեցավ:
Իր ելույթում Պուտինը հանրահավաքի անցկացման օրը խորհրդանշական է համարել, քանի որ այն տեղի է ունենում «Հայրենիքի պաշտպանի» օրը:
«Որովհետև մենք ձեզ հետ այսօրվա օրն ենք, այս օրերին իսկապես մեր հայրենիքի պաշտպաններն ենք»,-պարզաբանել է նախագահի թեկնածուն:
Պուտինը կոչ է արել իր համակիրներին միավորվել Ռուսաստանի շուրջ, և «բլրի հետևի կողմը չնայել»: «Մենք խնդրում ենք բոլորին բլրի հետևը չնայել, չվազել աջ ու ձախ, մեկ այլ կողմ, չդավաճանել հայրենիքին, աշխատել հայրենիքի և նրա ժողովրդի համար և սիրել նրան այնպես, ինչպես մենք, ամբողջ սրտով»,-ասել է Պուտինը:
Նշենք, որ միաժամանակ համացանցում տեսանյութեր են հայտնվել, որտեղ երևում է ինչպես են հանրահավաքի բերված մարդիկ փախչում միջոցառման անցկացման վայրից մինչև դրա մեկնարկը: