Home / Հայաստան / ՎԶԵԲ-ը պատրաստ է աջակցել Երևանի աղբահանման և ջրահեռացման ծրագրերին

ՎԶԵԲ-ը պատրաստ է աջակցել Երևանի աղբահանման և ջրահեռացման ծրագրերին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ներկայացուցիչների հանդիպման ժամանակ քննարկվել են կողմերի համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

ՎԶԵԲ-ի քաղաքային ծրագրերի տնօրենի տեղակալ Լին Օ’Գրեդին քաղաքապետին է ներկայացրել այն ծրագրերը, որոնք նախատեսվում է իրականացնել Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ. այդ թվում՝ քաղաքային աղբավայրի նախագծման տեխնիկական աջակցության և քաղաքային ջրահեռացման ու ջրամատակարարման համակարգի կապիտալ ծախսերի ֆինանսավորման ծրագրերը:

Քաղաքապետը նշել է, որ երկու ծրագրերն էլ առաջնահերթ են քաղաքային տնտեսության համար և պատրաստակամություն է հայտնելել աշխատանքային խմբերի միջոցով քննարկել համագործակցության ուղղությունները և ծրագրերը: